ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերի հետ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու հրապարակային առաջարկությանը, Ֆիլիպ Ռիքերն ասել է.

«Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է: Կարեւոր է, որ վերադառնանք գործընթացին եւ տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին»:

ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ սահմանազատման հարցում կարող են աջակցել տեխնիկական փորձաքննության առումով, տեսանկարահանումներ կատարել, աշխատել համանախագահների կամ այլոց հետ.

«Կցանկանայինք, որ կողմերը ետ քաշվեն մայիսի 11-ի դիրքեր, որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի ամբողջությամբ լուծել»:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1109