ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության, ընդհանուր առմամբ, դրական գնահատականը: ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ մարդկանց իրավունքները և ընտրողների հիմնական ազատությունները հարգվել են, թեկնածուները կարող էին ազատ քարոզարշավ վարել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ձայների հաշվարկն ընտրությունների օրը: 

Կոչ ենք անում բոլոր հայերին՝ անկախ քաղաքական պատկանելիությունից, հարգել այս ընտրությունների արդյունքները՝ դրանց հաստատումից հետո, օգտագործել բողոքարկման իրավական ընթացակարգը և զերծ մնալ քաղաքական վրեժից. Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի:

Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացը բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում և կոչ ենք անում շարունակել այդ ուղին՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համապատասխան: Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները: Հույս ունենք համագործակցել նոր կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման համար»,- ասված է հայտարարության մեջ:

1lurer.am

1922