Ինձ չշփոթեք Էրդողանի հետ. Քըլըչդարօղլուի կոչն աշխարհին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային:
Ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է թուրքական իշխանություների՝ Աֆղանստան զորք ուղարկելու որոշումը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում:
«Կոչ եմ անում աշխարհին ինձ չշփոթեք Էրդողանի հետ: Ես սերում եմ Անկանոն զորքերից (Kuva-yi Milliye - Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր): Ոչ ոք չի կարող իմ զինվորին պահակ դարձնել և ոչ էլ իմ երկիրը՝ բաց բանտ փախստականների համար: Ես հարամ բան չեմ կերել: Նախապես ասեմ. շատ դժվար բանակցություններ են ձեզ սպասվում»։
Աղբրուր՝Ermenihaber.am
19 Հուլիս, 2021 18:52
854