Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը ԱՄՆ Յուտա նահանգի հետ համագործակցության կապեր է ստեղծում: Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն առաջին պաշտոնական այցը Յուտա սկսել է հուլիսի 12-ից: Հյուպատոսը խոսել է Յուտայի երկուհազարանոց հայ համայնքի և Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ ստեղծելու համար գործնական մեխանիզմների ու ծրագրերի մասին, որի միջոցով կապ է հաստատվում Հայաստանի հետ:

Գլխավոր հյուպատոսը Յուտայի հայ համայնքին իր երախտագիտությունն է հայտնել 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախին ու Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Արմեն Բայբուրդյանն այցելել է Յուտայի համալսարաններ, որտեղ քննարկվել են Հարավային Կովկասի հետ կապված հարցեր, ինչպես նաև Յուտա նահանգի ու Հայաստանի միջև գործնական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Աղբյուր՝ 1Lurer.am 

169