Գվինեայի օլիմպիական հավաքականը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝ մեջբերելով Covid-19-ի համաճարակի ռեսկերը: Ազգային հավաքականի դուրս գալու մասին հայտարարեց աֆրիկյան պետության սպորտի նախարարը:

«Covid-19-ի աճի հետ կապված, Գվինեայի մարզիկների առողջության համար անհանգստացած կառավարությունը ցավով որոշել է չեղյալ հայտարարել Գվինեայի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին», – Գվինեայի Օլիմպիական կոմիտեի նախագահին ուղղված նամակում գրել է սպորտի նախարար Սանուսի Բանտամա Սուն, հայտյնում է AFP-ն։

Միևնույն ժամանակ, երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ թիմին խաղեր չուղարկելու որոշումը ֆինանսական դժվարությունների արդյունք է. Գվինեայի սպորտի նախարարությունը չի կարողացել հոգալ անհրաժեշտ ծախսերը:

Գվինեան Տոկիո-2020-ում ներկայացված էր 5 մարզիկներով։

 

Աղբյուր՝ armsport.am

199