Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ:

#Սյունիքի մարզի #Տեղ միավորված համայնքի #Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի ունեցել և տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։ Ջրի խնդիրը տարեցտարի ավելի է սրվել, այժմ բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ ոչ անհրաժեշտ քանակությամբ, իսկ ջուրը բնակավայրից հեռու հատվածից տուն հասցնելը լրացուցիչ բեռ է` վերջիններիս համար համար։ Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրումը կազմում է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականի փետրվարին։

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

1073