Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է մեղսակից լինել երկրում անտառային զանգվածների հրկիզմանը:

«Միլասում հրդեհի պատճառով մեկ մարդ է ձերբակալվել։ Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները», – ասել է նա Մարմարիս քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է N-tv հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Թուրքիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի: Մանավգաթ շրջանում անտառային հրդեհի մարմանը մասնակցած երկու աշխատակցի մահացած են հայտնաբերել:

 

Հուլիսի 29-ին հայտնի է դարձել երկրի հարավում ևս մի քանի տարածքներում անտառային հրդեհների նոր օջախների մասին: Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանից հետո հրդեհներ են սկսվել Բոդրում հանգստավայրում, ինչպես նաև Ադանայում, Կայսերիում և Մերսինում:

Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:

 

Աղբյուր՝ 1in.am

352