Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեսյբուքի իր էջում Լիոնել Մեսսիի մասին գրառում է կատարել՝ անվանելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ և հաջողություն մաղթել նրան․

«Շատ դժվար է այս սպորտաձևի մեջ ասել, ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և իհարկե շատ դժվար կլիներ: Ես շնորհակալ եմ նրան, որ այդ գործը թեթևացրեց:

Ֆուտբոլի ստեղծած գնահտականների և որակավորումների մեջ միշտ կլինի վիճելի, թե ո՞վ է ամենալավը, քանզի աշխարհը մրցույթի ձևաչափը կառուցել է ոգեշնչելու, այլ ոչ դատելու և լավ ու վատ անելու:

Բայց ես կարող եմ մի բան վստահ ասել և իմ չափորոշիչների մեջ անկեղծ գնահատել:

Ես չեմ տեսել մի ֆուտբոլիստ, որի մեջ համախմբված էր տարբեր ունակությունների տաղանդ:

Նմանատիպ ֆիզիկական տվյալներով կարողանար տենց կոռպուս դներ, տենց արագ վազեր, տենց փոքր շառավղում մարմնով խաբեր աշխարի լավագույն պաշտպաններին, հարձակվողի դերում գերազանցեր և մրցեր աշխարհի լավագույն ռմբարկուների հետ , խաղը կորդինացնելու բնական բնազդ ունենար, ամենաարագ վազքի ժամանակ այնքան մոտ պահեր գնդակը ոտքին , որ քեզ նույնիսկ թվար, թե ոտքին է կպած, ցանկացած դրության մեջ իր 70% գոլ խփելու հնարավորությունը ավելի անկարևոր համարեր խաղակցի 100%-անոց հնարավորությունից, լավագույն ասիսթի ռեկորդների շեմին գործեր, որպես գոլային փոխանցում կատարող, խաղ կառուցելու մեջ ,երբեք չսխալվեր, նահանջի ժամանակ միանար պաշտպանությանը, այնպիսի գոլեր աներ, որոնք դարպասապահի կողմից չեն կասեցվել, ոչ թե գնդակի ուժգնության ընթացքի շնորհիվ ,այլ հաշվարկած շառավղի , խաղընկերներին մեջքով զգար, ակումբից ակումբ չվազեր, ֆուտոլային զգացղությունը օրգանիզմի հետ ապրեր, միշտ իր թիմին հավատարիմ մնար, թիմային հաջողությունը սեփական փառքից շատ գնահատեր, ֆուտբոլն իրենից շատ սիրեր և համեստ պահվածքով ցանկացած ակնհայտ հաղթանակի ժամանակ, բոլորին օրինակ ծառայեր:

Հաղթանակը թիմին շնորհեր , պարտությունն իր վրա վերցներ:

Լավագույն պաս տվողներ կլինեն, լավագույն հարձակվողներ, խաղ կառուցողներ, թիմային ոգին պահողներ, ռմբարկուներ, շուտ կողմնորոշվողներ, արագ վազողներ , ֆուտբոլային ճշգրիտ զգացողություններ ունեցողներ, խաբս տվողներ, բայց էդ բոլորը միարժամանակ ամենալվը անողներ, ինչպես անում էր այս այլմոլորակայինը, ցավոք էլ չենք տեսնի:

Հաջողություն Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ»:

 

1734