Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տիպի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Նռնականետն ու փամփուշտները Աստղաձոր գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ոստիկանության Մարտունու բաժին՝ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Բացատրական աշխատանքը շարունակվում է։

120