Կոսովոյի շուրջ սրացումների ֆոնին՝ Սերբիայի նախագահը հայտարարել է, որ Բելգրադը ՆԱՏՕ-ի պատասխանի բացակայության դեպքում պատրաստ է գործել:
«Սերբիան Կոսովոյի տարածք չի մտել ոչ այն պատճառով, որ մենք Կոսովոն և Մետոխիան չենք համարում մեր տարածքը, այլ 1999 թվականի Կումանովոյի պայմանագրի և դրանից հետո բոլոր որոշումների համապատասխան, մենք դա անելու իրավունք չունենք»,- ասել է նախագահը։

Դիմելով ՆԱՏՕ-ին՝ նա հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում որևէ կերպ վտանգել խաղաղությունը: «Դա մեզ ամենից շատն է պետք: Մենք ձեզ կսպասենք 24 ժամ ևս, որպեսզի դուք արձագանքեք որպես ՆԱՏՕ: Եվ միայն եթե սրանից հետո մեր բնակչության ջարդը շարունակվի, Սերբիան կարձագանքի և թույլ չի տա այն, ինչ տեղի ունեցավ 1990-ականներին և 2004 թվականին», - ասել է Վուչիչը:

Սեպտեմբերի 20-ին Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայինները գրավել էին Յարինե և Բրջակ անցումները Կենտրոնական Սերբիայի հետ վարչական գծում, որտեղ կենտրոնացված էին մոտ 20 հատուկ մեքենաներ, այդ թվում՝ 10 զրահապատ: 

112