Երևանի շենքերից մեկից 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 3-ն անչափահաս են
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, նշված անձանցից 3-ը անչափահասներ են, որոնք տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք թունավորվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներն են 13-ամյա Անգելինա Զ-ն, 4-ամյա Նարե Գ-ն, 3-ամյա Անի Ա-ն, 21-ամյա Ալվարդ Ա-ն, 39-ամյա Մարիա Վ-ն, 21-ամյա Ժենյա Զ-ն և 41-ամյա Քրիստինա Վ-ն։
30 Սեպտեմբեր, 2021 18:33
1923
Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին
22 Հոկտեմբեր, 2026 23:37
Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկն անչափահաս է
16 Մարտ, 2026 20:56
Անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
10 Դեկտեմբեր, 2025 11:32
«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար․ Երևանի քաղաքապետարան
02 Նոյեմբեր, 2026 20:15
Քաղաքային կենսաբազմազանության գոտին բաց է մինչև հոկտեմբերի 30-ը
25 Հոկտեմբեր, 2026 19:40
Պարզաբանում. վարորդը քաղաքացու մատի վնասվածքի մասին տեղեկացել է ավելի ուշ
08 Հոկտեմբեր, 2026 10:42
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է
13 Ապրիլ, 2026 17:53
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
03 Մարտ, 2026 20:38
Հրդեհ՝ Երևանի շենքերից մեկում. փրկարարները հյուրասենյակում քաղաքացու դի են հայտնաբերվել
21 Հոկտեմբեր, 2025 18:22