Արտակարգ դրությունն այսօր կավարտվի. կլինե՞ն արդյոք փոփոխություններ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սկսած 2020 թվականի մարտ ամսից մինչև այսօր` սեպտեմբերի 11-ը, արտակարգ դրությունը երկարացվել է հինգ անգամ։
Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության` Covid 19-ի վարակի տարածումը կանխելու նպատակով առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել մարտ ամսին:
Այսօր` ժամը 17.00-ին թեև ավարտում է արտակարգ դրությունը, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանումն ու հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը դեռևս չի հանվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ:
11 Սեպտեմբեր, 2020 14:26
1297
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06 Հունիս, 2026 18:53
Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը
16 Փետրվար, 2026 18:14
Երևանում քամու հետևանքով գրանցվել է 6 արտակարգ դեպք
27 Հոկտեմբեր, 2025 11:52
Ինչ է արձանագրվել ձվի արտադրման և սպառման շուկայում. ՍԱՏՄ
31 Մարտ, 2026 12:13
Ժողովուրդն է որոշելու՝ այդ տեքստը Սահմանադրություն դառնա, թե ոչ, ոչ թե կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26 Մարտ, 2026 13:37
Սահմանադրության փոփոխության հարց չենք բանակցել. Միրզոյան
23 Մարտ, 2026 12:37