Ծաղկաձորի շախմատի մրցաշարում հաղթեց Ալեքսեյ Գոգանովը
Ծաղկաձորում ավարտվեց «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային բաց մրցաշարը:
Վերջին` 9-րդ տուրից առաջ աղյուսակը միանձնյա գլխավորող Ալեքսեյ Գոգանովը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց հնդիկ Ս.Լ. Նարայանանի հետ: Նրան հետապնդող մյուս երկու շախմատիստները` Տիգրան Լ. Պետրոսյանը և Լևան Պանցուլայան, նույնպես խաղաղ դաշն կնքեցին:
Այդպիսով, ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 7,5 միավոր և ճանաչվեց մրցաշարի հաղթող: Նա կստանա 2,5 մլն դրամ պարգևավճար: Լրացուցիչ գործակիցներով 2-3-րդ տեղերը զբաղեցրին հնդիկ և վրացի գրոսմայստերները, իսկ ահա Տիգրան Լ. Պետրոսյանը ստիպված բավարարվեց 4-րդ հորիզոնականով: Նրանք կստանան 1,25-ական միլիոն դրամով:



13 Հոկտեմբեր, 2021 15:13
1247
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
25 Սեպտեմբեր, 2026 19:45
Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետ
24 Սեպտեմբեր, 2026 19:15
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
23 Սեպտեմբեր, 2026 19:28
Ծաղկաձորում դարթսի առաջնություն է. Նիկոլ Փաշինյան
16 Օգոստոս, 2026 15:52
Ծաղկաձորը կընդունի շախմատի աշխարհի դպրոցական թիմերի առաջնության եվրոպական փուլը
06 Օգոստոս, 2026 20:05
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող ճանապարհահատվածը
02 Հունիս, 2026 13:15