ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տեսակոնֆերանսի ռեժիմով ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որ հոկտեմբերի 15-ին ԱՊՀ գագաթնաժողովում քննարկումները կկենտրոնանան Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքի և այդ երկրում ստեղծված բարդ իրավիճակի շուրջ: Նա հիմնական վտանգ է համարել այն, որ Աֆղանստանում շարունակում են գործել «Իսլամական պետության» ահաբեկիչները և չի բացառվում, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարևան պետություններում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներում, ընդհուպ՝ մինչև ուղղակի ընդլայնում:

Պուտինի կարծիքով, Աֆղանստանի տարածքի հավանական սպառնալիքների չեզոքացումը ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների խնդիրներից մեկն է։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է համակարգել ԱՊՀ անվտանգության կառույցների աշխատանքը և անհրաժեշտության դեպքում իրականացնել համատեղ հատուկ գործողություններ: 

«Ինչպես և նախկինում, ձեր գերատեսչությունների համար կարևոր է հստակ վերահսկել զարգացող իրավիճակը, ցանկացած մարտահրավերներն ու ռիսկերը, համակողմանի վերլուծել, հաշվարկել, թե դրանք ինչպես կարող են ազդել մեր ընդհանուր տարածաշրջանի անվտանգության վրա, ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ դրանք միջազգային քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտների վրա, և, համապատասխանաբար, համարժեք արձագանքել դրանց»,- նշել է Պուտինը:

948