Աշնանային առաջին ցրտերի հետ շատ կանայք նկատում են, որ մաշկի վիճակը զգալիորեն վատթարանում է, առաջանում է չորություն և թեփոտում։ Նույնիսկ տոնային քսուքները չեն կարողանում ծածկել դեմքի թեփոտումը։ Իսկ ինչպե՞ս պայքարել չորության և թեփոտման դեմ։ Ձեզ ենք ներկայացնում միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք կարճ ժամանակահատվածում, առանց կոսմետոլոգի օգնության, հաղթահարել մաշկի չորությունը։

Խուսափե՛ք սպիրտից

Ցուրտ օրերին խուսափե՛ք այն կոսմետիկ միջոցներից, որոնց բաղադրության մեջ սպիրտ կա։ Սպիրտ պարունակող կոսմետիկ միջոցները չորացնում և ջրազրկում են մաշկը։ Ավելի ուշ առաջանում է թեփոտում, որը միայն անհանգստություն է պատճառում։ Այդ պատճառով կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ընտրել առավելագույնս նուրբ բաղադրիչներով միջոցներ, որոնք չեն առաջացնում չորություն և չեն գրգռում մաշկը։

Պարբերաբար խոնավացրե՛ք մաշկը

Եթե ձեր մաշկը սկսում է չորանալ և թեփոտել, ապա դա առաջին նշանն է, որ այն պետք է խոնավացվի։ Ջերմաստիճանի անկումը, ջեռուցիչները և շենքի չոր օդը կարող են չորացնել նույնիսկ ամենախոնավ մաշկը։ Կոսմետոլոգները պնդում են, որ պետք է ընտրել վերականգնող տարրեր պարունակող խոնավացնող քսուք։ Այն կարգավորում է հիդրոլիպիդային հավասարակշռությունը և լրացնում խոնավության պակասը։ Խոնավացնող միջոցների բաղադրության մեջ պետք է լինի հիալուրոնային թթու, ակտիվ A, C E վիտամիններ կամ բնական յուղեր։

Մի՛ մոռացեք սնուցող դիմակների մասին

Եթե ձեր մաշկի վրա նկատել եք թեփոտման առաջին նշանները, ապա անհրաժեշտ է սնուցող դիմակներ ընդունել։ Չոր և նորմալ մաշկ ունեցողները կարող են օգտագործել սնուցող և խորը վերականգնող դիմակներ, իսկ յուղոտ և կոմբինացված մաշկ ունեցողները՝ ավելի թեթև խոնավացնող քսուքներ։ Դիմակները պատրաստե՛ք շաբաթական 1-2 անգամ, որպեսզի վերականգնեք մաշկում խոնավության մակարդակը։ Ընտրե՛ք դիմակներ այնպիսի խոնավացնող բաղադրիչներով, ինչպիսիք են մեղրը, կաթնաշոռը, կեֆիրը կամ էլ թթվասերը։

Պահպանե՛ք մաշկի ջրային հավասարակշռությունը

Դեմքի մաշկը պետք է խոնավացնել ոչ միայն դրսից, այլ նաև ներսից։ Մասնագետները պնդում են, որ պետք է խմել օրական 2 լիտր մաքուր ջուր։ Կարևորն այն է, որ ջուրը պետք է խմել ոչ թե սնունդ ընդունելու ժամանակ կամ դրանից հետո, այլ օրվա ընթացքում։ Նաև խորհուրդ է տրվում ջուր խմել ուտելուց կես ժամ առաջ։

Աղբյուր՝ Ivona

806