
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ լուծելու միջազգային և տարածաշրջանային կարևոր խնդիրները։ Այս մասին ասվում է նամակում, որը կարդացել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգը ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի ընդունելության ժամանակ։
«Չինաստանը պատրաստ է փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա ամրապնդել կապերն ու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում, համատեղ լուծել միջազգային և տարածաշրջանային կարևոր խնդիրները, ինչպես նաև արձագանքել գլոբալ մարտահրավերներին՝ ճիշտ հաղթահարելով տարաձայնությունները, ինչը կհեշտացնի չին-ամերիկյան հարաբերությունների վերադարձը առողջ և կայուն զարգացման ճիշտ ուղու վրա»,- մեջբերում է պետության ղեկավարի ուղերձը Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան կայքում։
Սի Ցզինպինի խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները դարձել են աշխարհում ամենակարևորներից մեկը և այժմ գտնվում են պատմական կրիտիկական փուլում։ ՉԺՀ նախագահը ընդգծել է, որ երկու երկրներն էլ կշահեն համագործակցությունից, իսկ առճակատումը միայն կվնասի նրանց։
«Համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է»,- եզրափակել է նա։