Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է փոխադարձ հարգալից երկխոսություն վարել միջազգային գործընկերների հետ՝ լուծելու ցանկացած զգայուն խնդիր, ներառյալ մերձավորարևելյան փախստականների հայրենիք վերադարձի թեման։
Հինգշաբթի ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ԵՄ դիվանագետներին, հայտնել էր, որ Եվրամիությունը քննարկում է ՄԱԿ-ի և Բելառուսի հետ բանակցությունների հնարավորությունը՝ բելառուսա-լեհական սահմանից բելառուսական Գրոդնո օդանավակայանով ներգաղթյալների հայրենադարձության շուրջ։

«Մենք հարյուրավոր անգամներ հայտարարել ենք մեր պատրաստակամությունը փոխադարձ հարգալից երկխոսության համար՝ լուծելու ցանկացած, այդ թվում՝ զգայուն հարցերը: Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք նորից կրկնել այս դիրքորոշումը»,- ասել է Գլազը՝ պատասխանելով միգրանտների տուն վերադառնալու մասին հարցին։

284