Ադրբեջանի զինծառայողների գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները կքննվեն. Գոռ Աբրահամյան
Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար:
18 Նոյեմբեր, 2021 20:56
883
Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից
01 Հոկտեմբեր, 2026 22:45
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
24 Հուլիս, 2026 17:08
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
07 Հուլիս, 2026 17:07