ԱՄՆ դեսպանատունը այս անգամ հայտարարությամբ է հանդես եկել՝ զգուշացնելով Իսրայելի դեսպանատան աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին զերծ մնալ Երուսաղեմի Հին քաղաք այցելելուց։ Սա կապվում է  նոյեմբերի 21-ին ՀԱՄԱՍ-ի անդամների կողմից այդ տարածքում իսրայելցու սպանության հետ։

«Երուսաղեմի Հին քաղաքում եւ շրջակայքում անվտանգության վերջին միջադեպերի պատճառով ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին եւ նրանց ընտանիքներին խորհուրդ է տրվել խուսափել Հին քաղաք այցելելուց մինչեւ հետագա ծանուցում»,- նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Կիրակի առավոտյան Երուսաղեմի Հին քաղաքում ավտոմատ հրազենով հարձակման հետեւանքով իսրայելցի է սպանվել, եւս երեքը վիրավորվել են քաղաքի արեւելյան մասում գտնվող պաղեստինցի փախստականների Շուաֆաթ ճամբարի բնակիչներից մեկի կողմից։ Հարձակվողը սպանվել է իսրայելական ոստիկանության պատասխան կրակից։

826