Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց է հայտնաբերվել. ոստիկանություն (տեսանյութ)
Նոյեմբերի 25-ին ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում և դատարանի որոշմամբ, Գորիսի ոստիկանները Գորիս քաղաքի Արշակունիների փողոցի տներից մեկում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարեցին։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Հայտնաբերվեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտով, և շուրջ 700 գրամ յուրահատուկ հոտով մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չոր, կանաչավուն զանգված և 2270 գրամ ընդհանուր կշռով, յուրահատուկ հոտով կանեփի չորացված տերևներ և ցողուններ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
26 Նոյեմբեր, 2021 16:43
500
Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ
01 Նոյեմբեր, 2026 19:43
350 000 դրամի օգնության անվան տակ փորձում են զավթել քաղաքացիների հաշիվները․ Կիբեռոստիկանություն
30 Հոկտեմբեր, 2026 20:57
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում. ՆԳՆ ոստիկանություն
07 Հոկտեմբեր, 2026 22:52