Բժիշկ Մայքլ Մոսլին  խորհուրդ է տալիս երգելու միջոցով՝ առանց դեղամիջոցներ օգտագործման նվազեցնել  արյան մեջ  շաքարի մակարդակը։ Այս մասին նա ասել է   բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում։

 

Նրա խոսքերով՝ երգեցողությունը  կնվազեցնի կորտիզոլ հորմոնի  մակարդակը, որը  արձագանքում է օրգանիզմում  սթրեսայի իրավիճակներին։։

«Սա, իր հերթին, պետք է իջեցնի արյան ճնշումը և շաքարի քանակը արյան մեջ (կորտիզոլը բարձրացնում է արյան մեւ շաքարի պարունակությունը՝ սպիտակուցը վերածելով գլյուկոզայի): Այն կարող է գործել ակնթարթորեն», – ասել է Մոսլին:

 

Բժիշկը նաև բացատրել է, որ  շաքարի  մակարդակը նվազեցնելու մեկ այլ հեշտ միջոց է տաք ցնցուղ ընդունելը։

«Տաք ջրի մեջ ամենօրյա լոգանք ընդունելը կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը․ տաքությունը նպաստում է  արյունատար անոթների լայնացմանը՝ կարգավորելով արյան շրջանառությունը ամբողջ մարմնում»,- ասել է բժիշկը։

Մոսլին նաև արագ միջոց է համարում  առնվազն 75 տոկոսանոց  կակաո պարունակող մուգ շոկոլադի օգտագործումը։ Վերջում բժիշկը խորհուրդ է տվել կառավարել քաշը, ավելի քիչ աղ ուտել և մարզվել:

@shantnews.am

1303