
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ երկուշաբթի օրը նվազել է՝ մոտենալով պատմական նվազագույնին։
Երկուշաբթի առավոտյան ազգային արժույթն էժանացել է 1%-ով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 13,83 լիրա։
Թուրքական արժույթը, որը տարեսկզբին վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում էժանացել է գրեթե 50%-ով՝ հասնելով 13,9-ի, իսկ նոյեմբերի 23-ին նվազել է 16%-ով։ Լիրայի օրական նման կտրուկ անկումը ամենաբարձրն է եղել վերջին 20 տարում։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշեց իջեցնել զեղչման տոկոսադրույքը մինչև 15%, որից հետո երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հեռուստաուղերձում կրկին հանդես եկավ զեղչման տոկոսադրույքի նվազեցման օգտին՝ պնդելով, որ դա կկանգնեցնի գնաճը։
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին անգործունակության մեջ և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պայմաններում։ Թուրքիայի ղեկավարը մերժել է կոչը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին նախատեսվածի համաձայն։