Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 70 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
20 Հունվար, 2022 23:08
412