Մեծ յոթնյակի երկրները պատրաստ են պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ինչը կբերի «լայնածավալ և անմիջական հետևանքներ» Ռուսաստանի տնտեսության համար։
Այս մասին ասվում է G7-ի ֆինանսների նախարարների հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակվել է ասոցիացիայի մաս կազմող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
«Մենք պատրաստ ենք միասնաբար կիրառել տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ, որոնք լայնածավալ և անմիջական հետևանքներ կունենան Ռուսաստանի տնտեսության վրա»,- ասվում է տեքստում։ «Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա Ուկրաինայի դեմ կդիմավորվի արագ և համակարգված ուժային պատասխանով»,- ասել են տնտեսապես զարգացած յոթ պետությունների այս ոչ պաշտոնական ասոցիացիայի ֆինանսական բաժինների ղեկավարները, որոնց թվում են նաև Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան։