Նախօրեի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։

Բոլոր երեք շենքներն էլ ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն։

Վթարայինների խնդիրը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում է եղել դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ։

Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է և հաստատված է տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման հայեցակարգը, ինչը նշանակում է, որ խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում։

1019