
Փետրվարի 25-ից սկսած «Facebook» սոցիալական ցանցը Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի: Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտարարել է «Роскомнадзор»-ը։
«Փետրվարի 25-ին Գլխավոր դատախազությունը, համաձայնեցնելով ԱԳՆ-ի հետ, որոշում է կայացրել Facebook սոցիալական ցանցը ճանաչել որպես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մասնակից», - ասված է հաղորդագրությունում։
Աղբյուրը նաև գրում է, որ նախօրեին «Facebook»-ը անհիմն կերպով 90-օրյա սահմանափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի էջը՝ «կեղծ տեղեկություններ» տարածելու համար։
ՆԳՆ «Russia Today»-ի մամուլի ծառայությունը դա անվանել է խոսքի ազատության կոպտագույն խախտում։ Բացի այդ, ինչպես նշել է «Роскомнадзор»-ը, օրվա ընթացքում գրաքննության են ենթարկվել չորս ռուսական լրատվամիջոցների նյութերը՝ «Զվեզդա», «ՌԻԱ Նովոստի», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու»: