Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ Սա` ըստ երջանկության համաշխարհային զեկույցի։
Ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։ ԱՄՆ-ը 16-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան՝ 17-րդ, Ֆրանսիան՝ 20-րդ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն Լիտվան և Էստոնիան․ նրանք համապատասխանաբար 34-րդ և 36-րդ տեղերում են։ Ղազախստանը՝ 40-րդ տեղում է, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ։ Ռուսաստանը՝ 80-րդ (2021-ին՝ 60-րդ), Հայաստանը՝ 82-րդ, Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ։
Ըստ ՄԱԿ-ի՝ ամենադժբախտ երկրները Աֆղանստանն է և Լիբանանը։

Երջանկության համաշխարհային զեկույցը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների բաժնի կողմից: Այն գնահատում է աշխարհի 146 երկիր և հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։ Առաջին համաշխարհային երջանկության զեկույցը հրապարակվել է 2012 թվականին։

1768