Մարտի 28-ին ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում 98 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի դերասանուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Ասոյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Խոր ափսոսանքով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Խրիստոֆորովնա Ասոյանի մահվան մասին։ Հատկապես ցավալի է, որ նա ընդամենը չորս օր չապրեց մինչև իր հաջորդ՝ 99-ամյակի ծննդյան օրը», - ասված է հաղորդագրության մեջ։
1942 թվականին 19-ամյա Ռոզալյա Ասոյանն ինքնակամ մեկնել է ռազմաճակատ և պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա դերասանուհի է դարձել և երկար տարիներ աշխատել է թատրոնում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դերասանուհին արգագաղթել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջ։ Կովկասի պաշտանության մասնակիցն ընդամենը մի քանի օրից բոլորելու էր 99-ամյակը։