ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հնդկաստանը ապագայում կկրճատի Ռուսաստանից ռազմական տեխնիկայի գնումները, և շարունակում է համոզել Նյու Դելիին դրանում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Մենք շարունակում ենք աշխատել  Հնդկաստանի հետ՝ հասկացնելու, որ իրենց շահերից չի բխում շարունակել ներդրումները ռուսական ռազմական սարքավորումներում»,- նշել է նախարարը։

Օսթինի հայտարարությունը հնչել է ի պատասխան պատգամավոր Ջո Ուիլսոնի հարցին, որը քննադատել է Հնդկաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական իրադարձություններից հետո: «Սարսափելի է, որ մեր արժեքավոր դաշնակից Հնդկաստանը, աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը, որոշում է մոտենալ Կրեմլին՝ նախընտրելով ռուսական զենքի համակարգերը»,- ասել է Ուիլսոնը:

 

548