Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ռուսական զորքերը պետք է հարձակողական աշխատեն՝ «շեյթաններից» ազատագրելու Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը, այնուհետև Ուկրաինայի բոլոր քաղաքները, այդ թվում՝ Կիևը։ Նման բովանդակությամբ տեսաուղերձ Կադիրովը տեղադրել է Telegram-ի իր ալիքում։

«Սա խնդիր է դրել Գերագույն գլխավոր հրամանատար, մեր սիրելի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Եվ հետո մենք Կիևը և մյուս բոլոր քաղաքները ավելի հեռուն կտանենք»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:

Ըստ նրա՝ խոսքը ոչ թե քաղաքների յուրացման, այլ «Բանդերայի ոչնչացման» մասին է։

«Մեր նպատակը ոչ թե քաղաքները գրավելն է, այլ մեր նպատակն է ոչնչացնել այս բանդերային, նացիստներին և շեյթաններին։ Ոչ մի քայլ հետ չի արվի», իսկ բարի կամքի ժեստը սխալ ընկալվեց այսպես կոչված «բարեկամների կողմից»,- ասել է Կադիրովը։ 

Ավելի վաղ Կադիրովը հայտնել էր, որ հարյուրավոր կամավորներ են գալիս Գրոզնի՝ մասնակցելու Ուկրաինայում հատուկ գործողությանը։

1401