Հայաստանի օդանավակայաններում առաջին եռամսյակում ուղևորահոսքը երկու անգամ ավելելացել է 2021 թ․-ի նույն ժամանակի ցուցանիշի համեմատ։

«Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորների հոսքը նշված ժամանակահատվածի համար կազմել է 547 022 (ժամանել է 273 364 մարդ, մեկնել՝ 273 658-ը), իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 23 667 (ժամանել է 11 020 մարդ, մեկնել՝ 12 647-ը):

2021 թ. առաջին եռամսյակում ուղեւորահոսքը վերոնշյալ օդանավակայաններում կազմել է 270 975 մարդ, այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ կրկնակի քիչ:

1054