Լուկաշենկոն մահապատիժ է սահմանել ահաբեկչություն իրականացնելու փորձի դեպքում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է մահապատիժ ահաբեկչություն իրականացնելու փորձի համար: Փաստաթուղթը հրապարակվել է մայիսի 18-ին իրավական տեղեկատվության ինտերնետ-կայքում:
Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։
Օրենքի համաձայն՝ մահապատիժը սպառնում է միջազգային ահաբեկչության, ատոմային էներգետիկ օբյեկտների կիրառմամբ ահաբեկչության նախապատրաստման համար՝ ռադիացիայի կամ միջուկային նյութերի, քիմիական կամ կենսաբանական նյութերի օգտագործմամբ:
Մեղավորը կարող է նաեւ մահապատժի դատապարտվել պետական կամ հասարակական գործչի սպանության փորձ նախապատրաստելու համար՝ իշխանության մարմինների վրա ճնշում գործադրելու կամ բնակչությանը վախեցնելու նպատակով:
18 Մայիս, 2022 16:21
629
Լուկաշենկոն ջոկատի մարզումների ժամանակ ցուցադրել է մարտական հնարք․ տեսանյութ
16 Հոկտեմբեր, 2026 17:57
Հուսով եմ, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահության պատվավոր գործառույթը․ Լուկաշենկո
09 Հոկտեմբեր, 2026 12:06
Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք հեռանալ ԵԱՏՄ շուկայից․ Լուկշենկոն դիմել է ՀՀ-ին
02 Հոկտեմբեր, 2026 14:38
Պենտագոնը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր զինծառայողի առաջին մահապատժի օրը
07 Հոկտեմբեր, 2026 11:26
Թենեսիում 200 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի ենթարկվող կինը ողջ է մնացել երկու ներարկումից հետո
01 Հոկտեմբեր, 2026 11:50
200 տարվա մեջ առաջին անգամ, հնարավոր է, ԱՄՆ Թենեսի նահանգում կնոջը մահապատժի ենթարկեն
29 Սեպտեմբեր, 2026 13:43