«Պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը տենդագին կերպով փորձում էր ոստիկաններին գրկել, կարծում եմ, Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր Քասախը փրկել: Քասախ գյուղը, որի բոլոր հողակտորները կամ Աննա Մկրտչյանի անունով է, կամ եղբոր անունով»,- այսօր ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով ընդդիմության կողմից իրականացվող ցույցերին ու կազմակերպիչներին։
 

«Ամեն երեկո, երբ կանգնում եք 2-3 հազար քաղաքացիների առաջ` բաց փողոցների միջավայրում, հայտարարում` քաղաքը պարալիզացվել է կամ պարալիզացնելու եք վաղը, անպայման հիշեք, որ ՀՀ-ում միակ պարալիզացված բանը, որ լինելու է, լինելու են ձեր թալանած հաշիվներն ու ձեր թալանած գույքը»,- նշեց Ալեքսանյանը:
 

Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (պաշտոնեական կեղծիքը) և 315$2-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)։

Մանրամասները` տեսանյութում։



1508