Իրանի իշխանությունները մտադիր են վրեժխնդիր լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Իբրահիմ Ռաիսին։

Նրա խոսքով, ուժայինները լուրջ հետաքննություն կանցկացնեն եւ, «առանց կասկածի, այս հերոսի համար մենք վրեժխնդիր կլինենք հանցագործներից»։

«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում գնդապետ Սայադ Խոդայիի նահատակության կապակցությամբ»,- ասել է նախագահը։

Մայիսի 22-ին անհայտ անձինք կրակել են Սայադ Խոդայի վրա, որը ավտոմեքենայով բարձրանում էր Թեհրանի արևելյան նրբանցքներից մեկում գտնվող իր տուն։ Ըստ ԶԼՄ-ների՝ մահափորձը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում մայրաքաղաքի Մոջահեդին-է Էսլամ փողոցում։

Մահափորձին երկու մարդ է մասնակցել, նրանք շարժվել են մոտոցիկլետով։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

344