Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը  63․5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն անցկացրեց իր երկրորդ մենամարտը և փայլուն հաղթանակ տոնեց չեխ Նովակ Պետրի նկատմամբ։ Այսպիսով Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։ 

Առաջին մրցաշրջանում ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և կիսաեզրափակիչ փուլ հասնելու համար կպայքարի իսպանացի Այուբ Ղադֆանի հետ:

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի  բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը  Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի  Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

558