
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ դադարեցվի Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, իր երկիրը կշարունակի պայքարել Ռուսաստանի դեմ «բահերով»։ Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում։
«Եթե զենք չունենանք, ապա կկռվենք բահերով, բայց կպաշտպանվենք, քանի որ սա պատերազմ է, պատերազմ մեր գոյության համար»,- ասել է Կուլեբան։ «Այսպիսով, որքան շուտ մենք զենք ստանանք, որքան շուտ ուղարկվի, այնքան ավելի մեծ օգնություն կլինի մեզ համար»,- ասաց նա։ «Եթե զենք ուղարկվի ավելի ուշ, մենք միևնույն է կասենք՝ շնորհակալություն, բայց հետո շատ բան կկորչի, շատ մարդիկ կմահանան»,- հավելել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Միաժամանակ Կուլեբան ընդգծել է, որ Արևմուտքում ոչ ոք չպետք է հավատա, որ Ուկրաինան առանց զենքի մատակարարումների պատրաստ կլինի զիջումների գնալ։ Միաժամանակ նախարարը խոստովանել է, որ Ուկրաինայում զգալիորեն ավելի քիչ զենք կա, քան Ռուսաստանում։ «Մենք չենք կարող հաղթել պատերազմում նման անհավասարակշռությամբ»,- եզրափակել է նա՝ մատնանշելով, որ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ։