
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Հանրության լայն շերտերի կողմից արհամարհված ընդդիմությունը առիթ է փնտրում փողոց դուրս գալու, բայց անգամ դա չի հաջողվում։
Երեկ Ապարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո այսօր երեկոյան բողոքի ակցիա են անելու ԱԱԾ-ի, Ոստիկանության ու ՔՊ գրասենյակի դատարկ շենքերի առջև, քանի որ աշխատանքային ժամն արդեն ավարտված է լինելու։
Նախ փորձեցին տեղի ունեցած ողբերգական միջադեպը քաղաքականացնել, ապա դա օրակարգ սարքելով փորձում են բողոքի ակցիա կազմակերպել։ Այս ամենը խոսում է ընդդիմության գաղափարական սնանկության ու անզորության մասին։
Ավելորդ է նշել, որ ծայրահեղ բարոյական չէ ողբերգական միջադեպի արդյունքում մահերը քաղաքականացնելը ու բարոյական չէ մեղադրել իշխանությանը կենցաղային, մեքենան վարելու հարցի շուրջ, ծագած վեճի համար։
Ընդդիմադիրների բողոքի ակցիան ԱԱԾ-ի և Ոստիկանության շենքերի դիմաց ավելի հիմնավոր կլիներ, եթե որպես պատճառ նշեին եղանակային շոգ պայմանները։ Իսկ եթե պարապ են մնացել, դա այլ հարց է ․․․
Թերևս, վերջին ամիսներին փողոցային պայքար նախաձեռնած ընդդիմության քայլերը հիշեցնում են շրջիկ կրկեսի՝ տարատեսակ ներկայացումներով մերթընդմերթ հայտնվում են պետական շենքերի դիմաց, բայց ավաղ անգամ դա չի օգնում հանրության լայն շերտեր ներգրավելու համար, վաղուց արդեն շատերին հետաքրքիր չեն։