Մինչև հեղափոխությունը Հայաստանը դատական իշխանություն գրեթե չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Կարեն Թումանյանը:

«Ունեցել ենք դատական համակարգ, որը սպասարկել է նեղ շահեր, հարստահարել, սեփականազրկել, հնարավորին չափ խախտել է բոլոր անձանց իրավունքները՝ փոխանակ պաշտպանելու»,- ասաց նա:

Կարեն Թումանյանը նշեց, որ իր ասածը հիմնավորում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցներում:

«Եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներով արտահայտել է դիրքորոշում ՀՀ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ 45 գործով արդար դատաքննության իրավունքի խախտում է  արձանագրել»- ասաց նա:

Թեկնածուն նշեց, որ ինչպես դատավորների դերի բարձրացումը, այնպես էլ դատական իշխանության դերի բարձրացումը պետք է լինի բոլորի ամենօրյա աշխատանքը, այդ թվում նաև պատգամավորների:

772