ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց, որ այս պահին պատերազմի վտանգ չկա, այսինքն՝ սահմանին կուտակումներ չկան։ Ինչ վերաբերում է բանակցությունները հրապարակելուն մինչև պատերազմը, նա ասաց, որ այդ բանակցության մանրամասները հրապարակելուց հետո ով էր երաշխավորում, որ բանակցությունները չէին դադարելու, ու պատերազմ չէր սկսվելու։ «Ես պետք է ասեի՞, թե այն բանակցային գործընթացը, որ ստացել եմ, ռումբ է` դրված ՀՀ պետականության և ինքնիշխանության տակ»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ 50–ից ավելի Հայաստանի Հանրապետության զինծառայող  մեղադրվում է լրտեսության մեջ։ «Մեր կոորդինատ գրողը պարզվել է ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս, և սա հայրենիքի դավաճանություն անողն է, իսկ նա, ով հայրենիքի դավաճանություն չի արել, օրինակ՝ կարող է պարզվի, որ ինքը  հայրենիքի դավաճան չէ, որ 20 կիլոմետրանոց  արկի տեղը առել է  10 կմ–անոց արկ, բայց գրել է 20 կիլոմետրանոց, քանի որ, ենթադրենք, 20 կիլոմետրանոցը արժե հազար դոլար, 10–ը կիլոմետրանոցը արժե, ենթադրենք, 300 դոլար, բայց ինքը 500 դոլարով առել է  10 կիլոմետրանոց արկ, մնացածն էլ ինչ են արել՝ Աստված գիտի։  Պատերազմի ժամանակ կրակել են 20 կիլոմետր  հեռավորություն ունեցող թիրախի վրա, բայց այդ արկը խփել է տասը կիլոմետր, դեռ հլը պարզ չէ՝ մինչև տասը կիլոմետրը մեր թիրախները  խոցել է,  թե չի խոցել, և այդպես շարունակ»,– ասաց նա։

 

1411