Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովն առաջարկել է ամբողջությամբ արգելել ԼԳԲՏ քարոզչությունը ԶԼՄ-ներում, համացանցում և կինոյում՝ անկախ հանդիսատեսի տարիքից։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։ Նա նշել է, որ լիովին աջակցում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ոչ ավանդական արժեքների քարոզչությունն արգելելու համապատասխան նախաձեռնությանը, և այն արդեն սկսել էր մշակվել Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովում ավելի վաղ։

Խինշտեյնի խոսքով՝ կոմիտեն առաջարկում է նաև վարչական պատասխանատվություն սահմանել նման քարոզչության համար։

Աշնանային նստաշրջանում նախատեսվում է այդ նախաձեռնությունների քննարկումը։ Դրանք նախապես մշակվել են Ռոսկոմնադզորի և թվային զարգացման նախարարության հետ։ Ավելի վաղ Վոլոդինը հայտարարել էր, որ ճիշտ է համարում Ռուսաստանում ոչ ավանդական արժեքների քարոզչության արգելքը։

967