ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 4831 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 5-ից 11-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4831 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 44 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 138-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
9 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
12 Հուլիս, 2022 16:09
636
ՃՈ-ն իրազեկում է՝ որ դեպքում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելիս տուգանքը կլինի 20 տոկոսով պակաս. ՆԳՆ․ տեսանյութ
20 Օգոստոս, 2024 20:07
Վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող ՃՈ 2 տեսուչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
07 Հունիս, 2023 20:17
ՃՈ ծառայողներն իրավախախտման արձանագրություններ չեն կազմել, պահանջել են տարբեր չափերի գումարներ. նյութերը փոխանցվել են հակակոռուպցիոն կոմիտե
26 Հունվար, 2023 21:22
Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am
07 Մայիս, 2025 23:03
ԱՄՆ օրենքները խախտող ցանկացած անձ արտաքսվելու է դեպի իր երկիր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
26 Մարտ, 2025 22:13
Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4479 խախտում, մարզերում՝ 14124
10 Մարտ, 2025 18:07