
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ նշել է Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը։ Դա գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սիչևոյն է, հայտնում է RBC-ն Telegram ալիքում։
Նրա անունը նշվում է պաշտպանության գերատեսչության զեկույցում: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերի այս խմբավորման աշխատանքների ստուգում է կատարել: «Բանակի գեներալին լսելուց հետո Սերգեյ Շոյգուն հանձնարարականներ է տվել Ռուսաստանի հետ սահմանային տարածքներում հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման արդյունավետության հետագա բարձրացման վերաբերյալ»,- նշել են ՊՆ-ից։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնող «Արևելք» խմբավորման հրամանատարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է, որը եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար։
Մուրադովի և Սիչևոյի նկատմամբ Եվրամիությունը փետրվարին անհատական պատժամիջոցներ է սահմանել: