Ռուսական «Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով: Այս մասին հայտնում են գերմանական DPA և Tagesschau հրատարակությունները։ Գազի հաղորդման OPAL Gastransport և NEL Gastransport օպերատորների տվյալներով՝ Nord Stream-ի աշխատանքը վերսկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին մատակարարումները տասը օրով դադարեցվել են պլանային սպասարկման համար։ Reuters-ի աղբյուրները նշել են, որ գազատարի շահագործման վերսկսումից հետո գազի մղումը չի իրականացվի ամբողջ հզորությամբ, այլ կհասցվի սահմանափակ մակարդակի, որը եղել է հուլիսի սկզբին։

Ըստ  Nord Stream AG-ի տարածած հաղորդագրույան` ներկայիս հայտերի համաձայն, Nord Stream-ով գազի փոխադրումը կվերսկսվի նախնական սպասարկման մակարդակով` 40% թողունակությամբ:

Հուլիսի 21-ին Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը հայտարարել է, որ գազատարով գազի մատակարարման ծավալը կազմում է 530 ԳՎտ/ժ, սա Nord Stream-ի ամբողջական բեռնվածության 30%-ն է։

830