Համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների գազի գները Եվրոպայում երկուշաբթի ֆոնդային բորսայում առուվաճառքի բացման ժամանակ նվազել են գրեթե 12%-ով՝ հանգստյան օրերին Կանադայի որոշման ֆոնին, ըստ որի՝ երկիրը որոշել է վերադարձնել վերանորոգված Siemens տուրբինը Nord Stream-ի համար։

Նիդեռլանդների TTF հանգույցում օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է մինչև 1620 դոլար 1000մ3:

Միևնույն ժամանակ, հուլիսի 11-ից ռուսական գազի մատակարարումները Nord Stream-ով, որը Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանման հիմնական երթուղին է, ժամանակավորապես դադարեցվել է 10 օրով՝ գազատարի ամենամյա պլանային պահպանման պատճառով։

1363