Hakobyan LAW փաստաբանական գրասենյակի հիմնադիր Արմինե Հակոբյանը միշտ սիրել է և հետաքրքրված է եղել իրավաբանությամբ և մասնագիտության ընտրության հարցում համոզված է եղել, որ ընտրելու է այնպիսի մասնագիտություն, որով կկարողանա բարի և օգտակար գործեր կատարել։ Ի վերջո, ընտրությունը կանգ առավ իրավապաշտպանի պատասխանատու մասնագիտության վրա։ Ընդհանրապես, դեպի փաստաբանություն մասնագետները գնում են տարբեր ոլորտներում աշխատելուց հետո, բայց Արմինե Հակոբյանի կարիերայի սկիզբը հենց փաստաբանությունը դարձավ։
2002 թվականից Արմինե Հակոբյանը որպես ներկայացուցիչ-իրավախորհրդատու հանդես է եկել քաղաքացիական գործերով, իսկ 2005 թվականից արդեն արտոնագրված փաստաբան է, զբաղվում է իրավական ոլորտի բոլոր գործերով։
Փաստաբանի մասնագիտությունը հեշտ չէ, ունի շատ պատասխանատու և դժվար կողմեր, բայց Արմինե Հակոբյանը նշում է, միշտ հաճելի է, երբ անգամ բարդագույն գործից հետո տեսնում ես կատարածդ աշխատանքի դրական արդյունքները, և գնահատվում ես աշխատանքիդ համար։ Հենց սրա միջոցով են հաղթահարվում խոչընդոտներն ու դժվարությունները։
Մասնագիտական արգելքները հաղթահարելու համար կարևոր նշանակություն ունի նաև փաստաբանի մոտեցումը իր վստահորդին։ Փաստաբանը առաջին հերթին պետք է հոգեբան լինի և լավ հասկանա իր վստահորդին։
Տարիներ շարունակ գործունեություն ծավալելով, այնուհետև հանդիսանալով որպես համահիմնադիր փաստաբանական գրասենյակներից մեկում, Արմինե Հակոբյանը հասկացավ, որ եկել է սեփական փաստաբանական գրասենյակ հիմնելու ժամանակը։ Այդպես 2017 թվականից գործում է Hakobyan LAW փաստաբանական գրասենյակը, որի աշխատանքի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝
Մասնագիտացված աշխատակազմ։Թիմային աշխատանք։Արագություն։Հասանելի գնային քաղաքականություն։
Գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Թումանյան 1 հասցեում։Hakobyan LAW փաստաբանական գրասենյակը առաջարկում է ծառայությունների մատուցում՝ հետևյալ ոլորտներում՝
Քաղաքացիական։
Քրեական։
Վարչական։
Կորպորատիվ սպասարկում։
Սնանկության գործեր։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների կազմում։
Փաստաբանական գրասենյակ մարդիկ դիմում են ամենատարբեր հարցերով։
Քովիդի և հետպատերազմական դրության արդյունքում մարդկանց ֆինանսական վիճակը վատթարացել է, ուստի վերջին շրջանում ամենաշատ հարցերը կապված են սնանկության գործընթացի և ֆինանսաբանկային խնդիրների հետ։
Ըստ օրենքի՝ ֆիզիկական անձը կարող է սնանկ ճանաչվել, եթե 2.000.000 դրամը գերազանցող 90-օրյա անվիճելի պարտավորություններ ունի։ Ֆիզիկական անձի դեպքում դատարան դիմելու տուրքը կազմում է 200.000 դրամ։