Ես ոգևորված եմ, որ առաջին անգամ շուտով Հայաստան եմ այցելելու. Բրայան Մեյ
Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար, «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն անհամբեր սպասում է Հայաստան իր առաջին այցին։ Այս մասին երաժիշտը հայտարարել է «Ինստագրամի» իր էջում։
Նա հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` «Bohemian Rhapsody» երգի կատարումը և շատ դրական գնահատել։
«Անդիմադրելի է։ Սպասեք սրան։ Սա Հայաստանի Տավուշի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու: «Սթարմուսը» կանչում է»,- գրել է նա։
Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS» փառատոնը։
05 Օգոստոս, 2022 19:21
819
Ազգային ժողովում հյուրընկալվել է Կոտ դ’Իվուարի խորհրդարանական պատվիրակությունը
27 Հոկտեմբեր, 2026 18:57
Գազատարի վնասման հետևանքով Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը
27 Հոկտեմբեր, 2026 18:55
Այս քննարկումները հերթական անգամ ցույց տվեցին, որ գործ ունենք ընտրակաշառք բաժանողների հետ. Հակոբյան
27 Հոկտեմբեր, 2026 18:41