Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանից պահանջել է կատարել 2008թ. հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Ռուս-վրացական պատերազմից 14 տարի անց Մոսկվան շարունակում է ընդլայնել իր ապօրինի վերահսկողությունը Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այս մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցին։

Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դադարեցնել «Վրաստանի դեմ անօրինական և սադրիչ գործողությունները», հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել 2008 թվականի համաձայնագրով սահմանված պարտավորությունները, դուրս բերել իր զորքերը Վրաստանից և վերացնել «օկուպացված շրջանների՝ այսպես կոչված անկախության ճանաչման անօրինական որոշումը»:

7040