«Հակառակորդ թիմը ունի մակարդակ և լուրջ ակումբ է։ Բայց ինձ հիասթափեցրեցին իրենց պահվածքով», - ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսին։ 

Նա նշեց, որ կան խաղի արդար կանոններ, որոնք պետք է պարտադիր օգտագործեին։ «Իրենց պահեցին լկտիաբար, դրա համար մենք սպասում ենք նրանց Հայաստանում և համարժեք պատասխանը կտանք»։ 

«Ֆուտբոլային լեզվով շատ կեղտոտ հաղթանակ տարան և  չգեղեցկացրեցին իրենց հաղթանակը իրենց իսկ վատ պահվածքով»,- ասաց մարզիչը։ 

«Ինչ վերաբերվում է խաղին՝ առաջին խաղակեսին խաղացինք 5-3-2 և 1։1 հաշվով գնացինք երկրորդ խաղակես։ Ընդմիջմանը փոխեցինք խաղի սխեման՝ 5-4-1 և կարողացանք պահել պաշտպանությունը։ «Բազելի» կողմից իրացված երկրորդ գոլը անարդար էր և մեր քարտերը խառնվեցին»։ 

«Ընդհանուր առմամբ, տղաներից դժգոհություն չունեմ և թիմային խաղը լավն էր, չնայած անհատական սխալներին։ Մենք դրանք կուղղենք»,- ասաց Մելիքյանը։  

 

7013