ՀՖՖ-ն մեկնաբանել է Զախարյանի քաղաքացիությունը փոխելու մասին լուրերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին տեղեկությունը։
Ավելի վաղ հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը հայտնել էր, որ Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, որից հետո կարող է փոխել նաև սպորտային քաղաքացիությունը։
«Այս մասին կարող եք հարցնել Հրաչ Խաչատրյանին կամ Արսեն Զախարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի «Դինամոն» նույնպես հրաժարվել է մեկնաբանել այս թեման։
Զախարյանը 19 տարեկան է, նա «սպիտակ-կապույտների» սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը տարբեր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Զախարյանն ունի ինը հանդիպում, մեկ գոլ, երկու գոլային փոխանցում և մեկ կարմիր քարտ։
Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Նա հավաքականում չորս հանդիպում է անցկացրել, որոնցում կատարել է մեկ արդյունավետ փոխանցում։
23 Սեպտեմբեր, 2022 17:47
1202
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15 Սեպտեմբեր, 2025 20:33
Ըմբիշ Արսեն Հարությունյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
14 Սեպտեմբեր, 2025 20:19
ԱԱ-2025. Արսեն Հարությունյանի տպավորիչ հաղթանակը 2 րոպեում
14 Սեպտեմբեր, 2025 13:24
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Զախարյանի եղբայրը մանրամասնել է Արսենի՝ Անգլիա թռչելու հետ կապված խնդիրները
13 Մարտ, 2025 15:36
Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է
09 Հունվար, 2025 23:08
Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա «Ռեալ Սոսյեդադի» կազմում
04 Նոյեմբեր, 2024 21:37