«Խաղաղության գործընթացի հետ կապված՝ մենք որոշակի լավատեսություն ունենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Աղդամի ադրբեջանական ազգային քաղաքաշինական համաժողովում ունեցած ելույթում։
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` նա հույս է հայտնել որ խաղաղության համաձայնագիր կնքելը երկար չի տեւի. «Վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին նման հանդիպումը, մասնավորապես՝ խաղաղ համաձայնագրի նախագծի նախապատրաստման օրակարգով։ Մենք հույս ունենք, որ դա չի երկարի։ Մենք գիտենք մարտավարությունը, որը հայերը սովորաբար օգտագործում են, որպեսզի համաձայնության չգան, ինչպես դա եղավ 28 տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում։ Եթե դա շարունակվի, խաղաղություն չի լինի»։